-
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում անցկացվեց սեմինար-քննարկում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
-
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման պատճառով:
-
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել։
-
Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում անցած գիշեր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, ևս 180-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։
-
Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները ԵԱՏՄ երկրների հետ շարունակում են նվազել: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա ինն ամիսների արտաքին առևտրի ցուցանիշները:
-
Թուրքիայի հատուկ ծառայությունները և զինվորականները վերջին օպերացիաների ընթացքում՝ երկրում և երկրից դուրս մոտ 2 հազար գրոհայինի են ոչնչացրել՝ հաղորդում է Reuters-ը:
-
50 միջազգային ԶԼՄ-ներ նամակ են գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ խոր մտահոգություն հայտնելով կիրակի օրվա խորհրդարանական ընտրությունների նախօրեին լրագրողների աշխատանքի պայմանների վատացման վերաբերյալ՝ գրում է Agence France-Presse-ը, որը դիմումը ստորագրողներից է:
-
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կշարունակի ջանքեր գործադրել քրդական խնդրի խաղաղ լուծման համար` միաժամանակ շարունակելով ահաբեկչության դեմ պայքարը՝ ասել է կուսակցության փոխնախագահ Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին:
-
Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին կրկին իր դռները բացեց հավատացյալների առջև՝ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցու՝ երկար սպասված վերաօծման արարողությունից հետո:
-
Սիցիլիական մաֆիայի պատմությունը 100 և ավելի տարիների վաղեմություն ունի՝ 19-րդ դարի վերջերից մինչև մեր օրերը: Նրանք ստեղծել են իրենց օրենքները, որոնք կիրառելի են ոչ միայն մաֆիայի աշխարհում: